Ինչպես Google-ի օգնությամբ կատարել բանալի բառերի ուսումնասիրություն (keyword research)

Google-ը որոնողական համակարգերի շարքում արքան է, գլխավոր գործող անձը, ուստի հենց նա էլ առաջին օգնականն է, երբ դուք ուզում եք SEO-ի նպատակներով կատարել հետազոտություն, keyword ու էլի լիքը տարբեր research-ներ:

Մենք արդեն գիտենք Google-ի 16 օգտակար հնարքներ, որոնցով կարելի էր ճիշտ փնտրում կատարել համացանցում, ու դրանք մեզ կօգնեն նաև այս հարցում: Կարևորը` լավ տիրապետել դրանց ու ճարպկորեն գործի դնել: Գնացինք.

Ինչպես Google-ում կատարել որոնողական շուկայի ուսումնասիրություն

1.Ինչպես պարզել, թե ովքեր են բացի ձեզնից հիշատակել ձեր կայքի հասցեն կամ անունը, հղում տվել կամ ինչ-որ կերպ առնչվել Ձեզ հետ:

merkayqeh.am -site:merkayqeh.am

Այս փնտրումով կստանաք բոլոր այն էջերը բացի ձեր կայքից, որոնք հիշատակել են ձեր կայքի անունը: Օրինակ, եթե ինչ-որ նոր հրապարակում եք արել կայքում, որը կարող էր հղվել այլ կայքերի կողմից, կարող եք այս կերպ գտնել, թե որ կայքերն են հղվել ձեզ:

Հատկապես, եթե ձեր կայքի դոմեյնը ներառում է ձեր շուկայում բանալի համարվող բառ, ապա այս եղանակով դուք կիմանաք ձեր մրցակիցների ու մյուս բոլոր գործող անձանց մասին:

2. Հետազոտել բանալի բառերը

Ձեզ հետաքրքիր բանալի բառով որոնողական համակարգերում իրավիճակը ստուգելու համար կարող եք ոչ միայն ուղղակի փնտրել այն, այլ փնտրել էջերի title-ներում կամ anchor-ներում.

intitle:բանալիբառ

inanchor:բանալիբառ

3. Գտնել նմանատիպ բանալի արտահայտություններ

Եթե դուք ձեր հետազոտության սկզբում ցանկանում եք հասկանալ, թե ընդհանրապես ինչ արտահայտություններ են պտտվում ձեր ոլորտի կայքերում` ձեր բանալի բառով, ապա կարող եք օգտագործել դրա համար հայտնի * օպերատորին.

բանալի * բառ

4. Պարզել, թե որոնք են ձեր կայքի ամենաուժեղ էջերը

Եթե ցանկանում եք հասկանալ, թե ձեր կայքի որ էջերն է Google-ը ավելի բարձր գնահատում որոնողական համակարգում, ապա անում ենք հետևյալ հնարքը.

www site:merkayqeh.am

Մոտավորապես նույն արդյունքը պետք է ստանաք նաև հետևյալ կոմբինացիաներով.

inurl:merkayqeh site:merkayqeh.am

merkayqeh site:merkayqeh.am

Նույն կերպ, կարող եք նայել ամենալավ ինդեքսացված նկարները, կամ նայել այս ամենը որոշակի ժամանակի համար` օգտվելով ժամանակի կարգավորումներից:

5. Պարզել ձեր կայքի ամենաուժեղ էջերն ըստ որոշակի բանալի բառի

Գրեթե նույն սխեմայով ուսումնասիրում ենք, թե մեզ հետաքրքրող բանալի բառի մասով մեր կայքի որ էջերն են Google-ի կողմից ավելի բարձր գնահատականի արժանացել.

բանալի բառ site:merkayqeh.am

intitle:բանալիբառ site:merkayqeh.am

inanchor:բանալիբառ site:merkayqeh.am

Հուսով ենք, այս կոմբինացիաները թույլ կտան ձեզ անել լավ keyword research: Բայց սա ամենը չէ, այս ամենն օգտագործելու համար պետք է գործի դնել մի փոքր քթի ծակ ու արդյունքներն ուղղակի ֆանտաստիկ կարող են լինել:

16 հնարք, թե ինչպես ճիշտ փնտրել Google որոնողական համակարգում

Ուրեմն, շատերս են դժվարանում մեզ անհրաժեշտ բաները փնտրել և գտնել Google-ում, որովհետև համաշխարհային սարդոստայնն այնքան է մեծացել, որ հիմա նույնիսկ փնտրում անելու համար անհրաժեշտ են հատուկ հնարքներ: Սովորում ենք դրանցից մի քանիսը.

Ինչպես փնտրել ամեն ինչ Google-ում

1.Բացառել բանալի բառը փնտրումից

Այսպես, եթե ցանկանում եք փնտրումից բացառել որևէ բանալի բառ, ապա պետք է օգտագործել -բանալիբառ կոմբինացիան: Այսպես, եթե դուք ցանկանում եք փնտրել Ռոնալդոյին, բայց ոչ պորտուգալացուն, ապա կարող եք գրել.

Ռոնալդո -Կրիշտիանու

և Google-ը ձեզ կներկայացնի բոլոր այն արդյունքները, որոնց մեջ կա Ռոնալդո, բայց չկա Կրիշտիանո:

2. Հստակ բանալի բառով փնտրում

Google-ը շատ հաճախ, չգտնելով ձեր փնտրմանը համապատասխան արդյունքներ կամ այլ արդյունքները համարելով ավելի պետքական, ձեզ է առաջարկում ձեր հարցման բանալի բառի որոշակի փոփոխություններով արդյունքներ: Սակայն, եթե դուք ուզում եք արդյունքներ հստակ այն բառի կամ արտահայտության համար, որը գրել եք, ապա պետք է հարցումն ուղղակի առնել անգլերեն չակերտների մեջ`

“բանալիբառ”

3. Երկու տարբեր բանալի բառերով փնտրում

Եթե դուք փնտրում եք արդյունքներ միանգամից երկու բանալի բառի համար, ապա նրանց միջև պետք է գրել ОR: Օրինակ.

marathon OR race

Սա կարող է պետք գալ այն ժամանակ, երբ տվյալ բառը ունի հոմանիշներ կամ նման իմաստով բառեր, իսկ ձեզ պետք են տվյալ հարցմամբ ամբողջական տվյալներ:

4. Փնտրել Google+ էջեր

Իհարկե, այս ֆունկցիան Google-ը ավելացրել է զուտ իր պրոդուկտը առաջխաղացնելու համար, ու շատ քչերին սա պետք կգա, բայց իմացեք` Google+ հարթակում էջ փնտրելու համար պետք է հարցման սկզբում կամ վերջում ավելացնել +:

+բանալիբառ կամ բանալիբառ+

5. Փնտրել սոցիալական ցանցերի հաշիվներ կամ թեգեր

Սոցիալական ցանցերում սրա-նրա հաշիվը կամ էջը փնտրելու համար պետք է ավելացնել @ սիմվոլը հարցման սկզբում: Օրինակ`

@Leo Messi

Նույն կերպ թեգեր փնտրելու համար անհրաժեշտ է ավելացնել # սիմվոլը:

6. Երբ ինչ-որ արտահայտության մեջ մոռացել եք մի բառ

Օրինակ, ինչ-որ ասացվածքի կամ երգի մեջ մոռացել եք մեկ կամ մի քանի բառ, և ցանկանում եք գտնել դա: Պետք է բաց թողնվելիք տեղերում ուղղակի դնել * սիմվոլը: Օրինակ`

Կարմիր * կաշին չի փոխի

7. Փնտրել կոնկրետ գնով ապրանք

Եթե դուք փնտրում եք որևէ ապրանք ինչ-որ կոնկրետ գնով, ապա կարող եք օգտագործել $ նշանը և գրել Ձեր ցանկացած գինը: Իհարկե, եթե ձեր փնտրած ապրանքը վաճառվում է դոլարով: Օրինակ`

Օփել $2500

Կարող եք նշել նույնիսկ որոշակի գնային սահմաններ` օգտագործելով .. նշանները:

Օփել $2500..$3000

8. Փնտրել կոնկրետ կայքում

Ուղղակի հարցման մեջ գրում ենք site: ու գրում կայքի հասցեն, օրինակ`

օփել site:auto.am  կամ ուղղակի օփել :аuto.am

9. Փնտրել բառեր դոմեյնի մեջ

Եթե փնտրում եք կայք կամ էջ, որի դոմեյնի կամ հասցեի մեջ առկա է այս կամ այն բառը, պետք է օգտվել inurl: կոդից: Օրինակ, ենթադրենք ուզում եք կայք, որի մեջ լինի goal բառը.

inurl:goal

Եթե ցանկանում  եք, որ հասցեի մեջ լինի միանգամից երկու բառ, ապա գրում ենք`

inurl:goal inurl:pass կամ allinurl:goal pass

10. Փնտրել Title-ի` էջի վերնագրի մեջ

Նույն տրամաբանությամբ, ինչ նախորդը`

intitle:գոլ

allintitle:գոլ պաս

11. Փնտրել Anchor-ի մեջ

Նույնանման փնտրումով, բայց inanchor: կոդով, ստանում ենք էջեր, որոնք ունեն ամենաշատ կամ ամենաուժեղ backlink-երը մեր հարցումով.

inanchor:գոլ կամ allinanchor:գոլ պաս

Այս հարցումով մենք կստանանք այն էջը, որը ստանում է մեծ քանակով կամ ուժեղ բեքլինկեր` գոլ բառի վրա:

12. Փնտրել միայն տեքստի մեջ

Եթե ուզում եք փնտրել միայն տեքստի մեջ, այլ ոչ վերնագրերի, նկարների կամ այլ մասերի, ապա պետք է նշել intext: կոդը:

intext:goal

13. Փնտրել կոնկրետ տեսակի ֆայլեր

Կոնկրետ տեսակի ֆայլեր փնտրելու համար պետք է նշել ֆայլերի տեսակը հետևյալ կոդերից հետո` filetype: կամ ext:, օրինակ.

արամե filetype:mp3 կամ ռեֆերատ ext:docx

14. Փնտրել որևէ կայքի նման կայքեր

Եթե ունեք կայք, ուզում եք գտնել նմանատիպ այլ կայքեր, ապա.

related:imkayqy.am

15. Գտնել տեղեկատվություն որևէ կայքի մասին

Եթե ուզում եք ստանալ որևէ կայքի մասին տեղեկատվություն, մասնավորապես` title-ն ու description-ը.

info:imkayqy.am

16. Դիտել cache-ը

Երբ է Google-ը վերջին անգամ եկել ու վերցրել ինֆո կայքից: Այս կոդով դուք կտեսնեք կայքն այնպես, ինչպես նրան տեսել է Google-ը վերջին անգամ:

cache:imkayqy.am

Կարևոր!

Նշենք, որ այս կոդերը կարելի է օգտագործել նաև միասին, օրինակ

camera $500 inurl:canon intitle:S520

Այս դեպքում Google-ը կփորձի ձեզ համար գտնել 500 դոլարանոց կամերա մի կայքից, որի հասցեի մեջ անպայման կա canon բառը, իսկ վերնագրում` S520-ը:

Ավելի շատ նման հնարքներ կարող եք գտնել այստեղ: Իսկ եթե ուզում եք ինքներդ փնտրել, ուղղակի իմացեք, որ այս կոդերը կոչվում են Google Operators: Փնտրեք և կգտնեք:

Добавляем сайт на индексацию поисковыми системами

Привет всем! Сегодня решил заняться добавлением одного своего молодого блога в поисковые системы. Оказалось, что у меня под рукой были выписаны не все аддурилки поисковиков, поэтому я решил написать пост, в которой собрал воедино все нужные ссылки.

Индексация сайта в Гугле (Google)

Вот ссылка для добавления своего сайта(блога) в этот известнейший поисковик:http:/www.google.ru/addurl/

Гугл мне нравится тем, что он индексирует сайт намного быстрее чем тот же Яндекс. Continue reading