Keyword Research #1. Ինչպես ընտրել բանալի բառեր ձեր կայքի համար. Աշխատանք ցանցից դուրս

Ինչպես արդեն գիտենք, SEO ռազմավարության ընթացքում մեր կարևոր գործերից մեկը բանալի բառերի ուսումնասիրությունն ու դրանց ցանկի կազմումն է։ Որպեսզի ավելի խորը պատկերացնենք, թե ինչպես լավ անել այս գործը, պետք է նախ հասկանանք, թե ինչպես է ներկայումս աշխատում Google-ը։

search-engines-all-category-ss-1920-800x450

Continue reading

Advertisements

Երկրի օր

Հայաստանը ծովային ելք չունեցող երկիր է, ունի 29,000 քառակուսի կմ տարածք: Գտնվում է Քուռ-Արաքս գետերի ավազանի վերին հատվածում` ծովի մակերևույթից 380մ-ից 4090մ բարձրության վրա: Յուրահատուկ տեղադրության և հրաբխային ծագման շնորհիվ Հայաստանն աչքի է ընկնում բարձր գոտիականությամբ և հանդիսանում է հազվադեպ հանդիպող և վտանգված բազմաթիվ բուսատեսակների և կենդանատեսակների կենսամիջավայր:
Հայաստանում առկա են լուրջ բնապահպանական խնդիրներ: Երկիրը միացել է շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող միջազգային կոնվենցիաների մեծ մասին:

Միջազգային կազմակերպությունների կողմից բնապահպանական նպատակներով Հայաստանը շարունակաբար ստացել է տեխնիկական և ֆինանսական աջակցություն, որի դրամային արժեքը կարելի է հաշվել միլիոնավոր դոլարներով: Այնուամենայնիվ, բնությունը շարունակում է լուրջ վնասներ կրել:

1980-ականներին Հայաստանի տարածքի 11%-ը ծածկված էր անտառներով, սակայն այսօր այդ ծածկույթը նվազել է` հասնելով 7%-ի: 1990-ականների սկզբին էներգետիկ ճգնաժամի պատճառով մեծածավալ անտառազանգված ոչնչացվեց: Ծառահատումները հիմնականում կատարվում էին անհատների կողմից` բնակարանները տաքացնելու և կերակուր պատրաստելու նպատակով: Այսօր անտառները շարունակում են ոչնչանալ` հիմնականում կազմակերպված ապօրինի ծառահատումների և անտառային հողերի անօրինական բաշխման/օտարման պատճառով: Հայաստանում անտառային տարածքների կրճատումը նպաստում է կլիմայի փոփոխության բացասական ազդեցությանն, արագացնում է անապատացման գործընթացը, մեծացնում սողանքային և հողի էրոզիայի վտանգները, հանգեցնում է կենսաբազմազանության կորստի և անտառահատված տարածքներին հարակից համայնքների բնակիչների կենսապայմաների վատթարացմանը: Համաձայն փորձագետների, անտառային տարածքների ոչնչացման առկա տեմպերով շարժվելու դեպքում երկիրը 50 տարվա ընթացքում կդառնա անապատ: Վերջին տասնամյակում Հայաստանի անտառային տարածքներն անխնա կերպով հատկացվել են տարբեր տեսակի տնտեսական գործունեություն, մասնավորապես` հանքարդյունաբերություն ծավալելու նպատակով:

Թունավոր գազերի արտանետումները և քիմիական նյութերի հեռացումը որպես թափոն աղտոտում են շրջակա միջավայրը և բացասական ազդեցություն թողնում մարդկանց առողջության վրա: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 2005թ. հրապարակված մի զեկույցի` Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում անոմալ ծնունդների թվով երկրորդն է Ղրղզստանից հետո:

Առողջական խնդիրները հատկապես սուր են արտահայտված երկրի հյուսիսային և հարավային շրջաններում, որտեղ և կենտրոնացված են հանքարդյունաբերությայն հիմնական օջախները:
Կառավարության կողմից հանքարդյունահանման ամենահակասական նախաձեռնություններից մեկը Թեղուտում պղնձամոլիբդենային հանքի ադյունահանման արտոնագրի տրամադրումն է:

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը գտնվում է Հայաստանի Լոռվա մարզի հյուսիս-արևելյան շրջանում` երկրաշարժերի և սողանքների ենթակա գոտում: Հանքավայրի տեղանքը գեղատեսիլ և լանդշաֆտային բազմազանությամբ աչքի ընկնող անտառածածկ տարածք է, որտեղով հոսում է Շնող գետը` իր Կռունկ, Պակասաջուր (Խառատաձոր) և Դուքանաձոր վտակներով: Այս գետակները Շնող և Թեղուտ գյուղերի ջրի հիմնական աղբյուրն են և օգտագործվում են ինչպես խմելու, այնպես էլ` ոռոգման նպատակներով: Շնող գետը դեպի Վրաստան հոսող անդրսահմանային Դեբեդ գետի վտակներից է: Տեղանքում կարելի է նաև գտնել հնադարյան և միջնադարյան շուրջ 20 պատմամշակութային հուշարձան:

Թեղուտի անտառը Հայաստանում ամենալավ պահպանված անտառային տարածքներից է` հարուստ կենսաբազմազանությամբ, այդ թվում` շուրջ 200 բուսատեսակով, կաթնասունների 55, թռչունների 86, սողունների 10 և երկկենցաղների 4 տեսակներով: Այս բուսատեսակներից և կենդանատեսաներից շատերը հազվադեպ հանդիպող են և համարվում են վտանգված, իսկ 6 բուսատեսակ և 26 կենդանատեսակ ընդգրկված են Հայաստանի կարմիր գրքում: Անտառին հարող տարածքում բնակվում են Շնող և Թեղուտ գյուղերի բնակիչները` ընդհանուր շուրջ 3600 շունչ:

Ամերիկացի փորձագետներն օրերս հրապարակեցին 163 երկրների էկոլոգիական վարկանիշային ցանկը, որի համաձայն Հայաստանը զբաղեցնում է 76-րդ հորիզոնականը: Մեզանից առաջ է Վրաստանը (59), հետ` Ադրբեջանը (84):
Վարկանիշը հաշվարկելիս փորձագետները հաշվի են առել ջրի, մթնոլորտի վիճակը, շրջակա միջավայրի պաշպանությանն ուղղված պետական քաղաքականությունը և այլ ցուցանիշներ:
Սևանի հիմնախնդիրը ևս բնապահպանը լուրջ է համարում:

Խնդիրները հատկապես մեծ են քաղաքամայր Երևանում: Երևանի կառուցապատումը ևս հակաէկոլոգիական է: Կանաչ տարածքների կորստի աղետալի հետևանքներ զգում ենք արդեն այսօր:

Մարդկությունն այսօր կանգնած է լուրջ երկընտրանքի առջև. կամ կանգ առնել ու մտածել, կամ էլ գնալ ինքնաոչնչացման: Այսպես, բնությունը մեզ արդեն իր հաշիվն է ներկայացնում` մթնոլորտ ջերմոցային գազերի անսահմանափակ արտանետման համար:

CSS – Սկիզբ

CSS-ում կա ID և Class:
1. Եթե կուզենք առանձին պարամետր դնենք ինչոր բանի համար, իրան կռնանք ենենք ID-ով:
Էդ դեպքում մենք պտի style.css-ի մեջ մի հատ դնենք մեզ անհրաժեշտ պարամետրը: Ենթադրենք մենք կուզենք, որ պարագրաֆներից մեկը եղնի կարմիր գույնով.
#myparagraph { color:red; }
ու հետո պտի մեր ֆայլում ավելացնենք.

Этот параграф мы написали красного цвета!

Welcome

Ժող, հոգնել եմ կոմպիս մեջ պետք եկած նյութերը փնտրելով ու չգտնելով, կամ հոգնելով փնտրելուց ընդհանրապես: Հուսով եմ ստեղ միշտ կկարողանամ գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը: Էս բլոգ չէ, ուղղակի էն է, ինչ ինձ կարող է պետք գալ:

Եթե ձեզ էլ օգտակար լինի, ավելի ուրախ կլինեմ: