Keyword Research #2. Ինչպես ընտրել բանալի բառեր ձեր կայքի համար. Գործիքներ

Երբ արդեն սպառել եք Ձեր կոլեկտիվի ու Ձեր երևակայությունը, կատարել եք ամբողջ աշխատանքը ցանցից դուրս, կարելի է դիմել նաև տեխնոլոգիաներին։ Այս նյութում կհասկանանք, թե որ գործիքները Ձեզ առավել օգտակար կլինեն։

3-keys-to-modern-keyword-research-update-your-strategy-and-tools-for-2017

Դժվար չէր գուշակել, որ ձեր առաջին գործիքները լինելու են հենց որոնողական համակարգերը։ Հարցում կատարելիս տվյալ հարցումով առկա էջերի քանակն արդեն իսկ կարևոր տեղեկատվություն է՝ հասկանալու, թե ինչքան կարևոր է ձեր հարցումը կամ բանալի բառը։ Հավաքենք մի տեղ ցրված ինֆորմացիայի այն բեկորները, որ կարող են Ձեզ տալ որոնողական համակարգերը.

  • Բանալի բառով առկա էջերի քանակը
  • Նմանատիպ հարցումներ կամ Related terms – Google-ում դրանք կարող եք տեսնել SERP-ի ներքևի մասում, կամ կարող եք նույնը փնտրել նաև Yippy-ում
  • Բառակապակցություններ – կարող եք օգտագործել * օպերատորը և շատ այլ որոնողական հնարքներ
  • Հասկանալ բանալի բառի օգտագործելիությունը տարբեր ժամանակահատվածների համար։ Դե հատկապես պետք կգա վերջին շրջանում առկա միտումները, ինչպես նաև սեզոնայությունը։ Կրկին օգտագործում ենք օպերատորներ.
    time-operators
  • Քչփորել Google News-ում կամ  Yahoo News-ում

Հիմա հասնենք ավելի լուրջ գործիքների.

Google Adwords Keyword Planner

Ամենահայտնի ու տարածված գործիքը ամենահայտնի ու տարածված որոնողական համակարգի կողմից։ Իր իսկ որոնման արդյունքների հիման վրա Google-ն այս գործիքով տրամադրում է հետևյալ տվյալները.

  • Keywords – Բանալի բառեր ըստ համապատասխանելիության
  • Average Monthly Search – ամսական միջին փնտրումների քանակը, ցավոք՝ շատ մոտավոր
  • Competition – մրցակցությունը տվյալ բանալի բառով
  • Suggested bid – առաջարկվող Adwords գովազդի գինը տվյալ հարցման համար։ Սա նույնպես կարող է օգնել՝ հասկանալ բանալի բառի կարևորությունը

Կա նաև մանրամասն փնտրման հնարավորություն, որտեղ կարող եք ներառել/բացառել (include/exclude) որոշ բառեր, ընտրել աշխարհագրական վայրը (locations), լեզուն (language), արդյոք՝ միայն գուգլից տվյալներ վերցնե, թե նաև իր մյուս ցանցերից, օրինակ Maps-ից և այլն (Search Networks), ու ժամանակագրական շարքերը (Data range)։

Դուք կարող եք փնտրել ինչպես Ձեզ հետաքրքրող բանալի բառերը, այնպես էլ կայքի հասցեն, ու գործիքը կառաջարկի դրանց հետ կապված այլ բառեր, բառակապակցություններ։ Նշենք, որ Google Adwords Keyword Planner-ը իր բոլոր առաջարկները գեներացնում է հիմնականում տվյալ բանալի բառի հետ կապված տարբերակներով, ուստի Keyword Research-ի ժամանակ անհրաժեշտ է հնարավորինս բազմազանեցնել մեր բառերի «տեսականին» և հույսը չդնել այս գործիքի վրա։

Կարևոր դիտարկում. Google Adwords Keyword Planner-ը նախատեսված է Adwords-ում գովազդ պատվիրողների համար։ Ուստի, շատ ավելի լայն տեղեկատվություն գուգլը տալիս է նրանց, ովքեր հենց գովազդ են պատվիրում։

Իրականում Google Adwords Keyword Planner-ում ամեն ինչ շատ ցրված է։ Կայքի բաժիններից մեկում դուք կարող եք գտնել բանալի բառերի տարբերակներ՝ թե ըստ հենց բանալի բառեր, թե՛ կայքերի, թե՛ թեմատիկ բաժինների, թե՛ բանալի բառերի խմբերի, մի խոսքով լավ գործիք ձեր բանալի բառերի պաշարը հարստացնելու համար։

Մյուս բաժնում արդեն կարող եք հստակ թվային տեղեկատվություն ստանալ յուրաքանչյուր բանալի բառի մասին։ Այս բաժինը հատուկ գովազդ պատվիրողների համար է, և տալիս է գնահատական, թե ինչ արդյունքի կարող է հասնել գովազդատուն այս կամ այն բանալի բառով։ Չնայած ինֆորմացիան վերցվում է անմիջապես Google-ից, բայց այն կատարյալ չէ ու հնարավորության դեպքում չի խանգարի ճշգրտել տվյալները նաև այլ գործիքներով։

Google Trends

Եթե նախորդ գործիքը շատ ավելի նման է լուրջ աշխատանքային օգնականի, ապա այս մեկը կարծես ավելի շատ ժամանցային կայք է հիշեցնում։ Այն զիջում է նաև իր տվյալների ճշտությամբ, բայց մյուս կողմից այստեղ կարող եք հեշտությամբ համեմատել երկու բանալի բառեր և քչփորել զանազան տեղեկատվություն բանալի բառերի մասին՝ ըստ ժամանակահատվածի, ըստ դիրքի և այլն, և այլն։ Տխրեցնող է այն, որ Հայաստանը որպես առանձին աշխարհագրական միավոր այստեղ չկա։

Ոչ հիմնական, բայց հասանելի ռեսուրսներ՝

Google Autocomplete – Գրում եք բառի մի մասը կամ բառակապակցության մի մասը, և Google-ը ավտոմատ ցույց է տալիս ամենահաճախ փնտրվող տարբերակները։ Հասարակ, թաքնված, բայց էֆեկտիվ գործիք։

Soolve – 6 ամենաթոփ որոնողական ռեսուրսներում առանձին փնտրելու փոխարեն ստացեք բոլոր հավանական բանալի բառերի տարբերակներն այդ ռեսուրսներից մի տեղում՝ Google, Bing, Youtube, Wikipedia, Answers, Amazon, Yahoo.

Youtube Autocomplete – Նույնը, ինչ Google Autocomplete-ն է, ուղղակի միայն Յութուբում։

Google Trends for video – Պարզ է։

UberSuggest – Անվճար գործիք՝ հիմնված Autocomplete-ի վրա։ Հարմար է բառակապակցության տարբերակներ փնտրելու համար։ Գրում եք մի բառ ու մյուս բառի միայն 1 տառը, ու կայքը առաջարկում է լիքը տարբերակներ նույն տառով։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s