Keyword Research #1. Ինչպես ընտրել բանալի բառեր ձեր կայքի համար. Աշխատանք ցանցից դուրս

Ինչպես արդեն գիտենք, SEO ռազմավարության ընթացքում մեր կարևոր գործերից մեկը բանալի բառերի ուսումնասիրությունն ու դրանց ցանկի կազմումն է։ Որպեսզի ավելի խորը պատկերացնենք, թե ինչպես լավ անել այս գործը, պետք է նախ հասկանանք, թե ինչպես է ներկայումս աշխատում Google-ը։

search-engines-all-category-ss-1920-800x450

Այսպես, 2013թ. սեպտեմբերին Google-ը ներկայացրեց իր նոր HummingBird շարժիչը, որի գլխավոր ձեռքբերումն այն է, որ այն ցանկանում է հասկանալ փնտրողների մտադրությունը, ոչ թե ուղղակի նրանց մուտքագրած բառերը։ Այսպիսով, հիմա պարտադիր չէ Ձեր կայքում ունենալ «Պատվիրել շաուրմա» բառակապակցությունը միասին, այլ կայքի մի մասում կարող եք ունենալ «Պատվիրել» կոճակը, մեկ այլ տեղ «Շաուրմա», իսկ Google-ը ինքնուրույն հոտը կառնի և կհասկանա, որ Ձեր կայքում հնարավոր է պատվիրել շաուրմա։ Google-ը փորձել է ամեն ինչ անել, որ իր մեքենան հասկանա ոչ թե առանձին բառեր, այլ նախադասություններ, խոսք, ու դա արել է հիմնականում բջջային օգտվողների ու ձայնային որոնման համար։

HummingBird-ը ստիպում է բանալի բառերի որոնմանը նայել այլ կերպ, ու ընդհանրապես Ձեր բիզնեսին նայել այլ կերպ։ Իսկ հիմա, մտքում ունենալով այս ամենը, անցնենք բուն պրոցեսին։ Այսպիսով, ինչպես սկսել բանալի բառերի ուսումնասիրությունը։ Ամենահեշտ տարբերակը՝ հավաքել Ձեր բոլոր աշխատողներին նիստերի դահլիճում ու ստիպել պատասխանել հետևյալ հարցերին.

  1. Մեկից երեք բառանոց արտահայտություններով նկարագրել Ձեր բիզնեսը, ապրանքները կամ ծառայությունները։
  2. Բացահայտել նշված բառերի բոլոր հոմանիշները կամ տարաձևությունները, անհրաժեշտության դեպքում՝ օգտագործել նաև բառարաններ։
  3. Ստեղծել համակարգված կառուցվածք, շարքեր կամ հիերարխիա, որտեղ Ձեր բիզնեսի հետ կապված ամեն ինչ՝ ապրանքներ, ծառայություններ, տեսակներ, համագործակիցներ, մարդիկ, այլ ամեն ինչ, ունի իր տեղը։
  4. Կատարեք ընդհանրացումներ, բարձրացեք մեկ մակարդակ վերև այն ամենից, ինչ ունեք, այսինքն՝ գուցե Ձեր ապրանքներն ու ծառայություններն ինչ-որ մեծ խմբի մի մաս են, բարձրացեք այդ խմբերով։
  5. Ուսումնասիրեք Ձեր ներկայիս կայքը և նրանից ևս հավաքեք պատկերացումներ, թե որոնք են Ձեր գլխավոր բառերն ու արտահայտությունները։
  6. Ուսումնասիրեք Ձեր ճյուղի «հռետորաբանությունը», մամուլի հրապարակումները Ձեր ճյուղի մասին, որպեսզի հասկանաք, թե ինչ բառեր ու արտահայտություններ են օգտագործում մեծ լսարանները։
  7. Ցուցակագրեք Ձեր բոլոր բրենդային անունները, տերմինները, բառերը։
  8. Ցուցակագրեք Ձեր բոլոր ապրանքները։ Եթե դրանք չափից շատ են, խմբավորեք դրանք։
  9. Ստիպեք Ձեր աշխատողներին իրենց դնել սպառողների տեղում և փնտրել որոնողական համակարգերում Ձեր ապրանքները կամ ծառայությունները։
  10. Հարցրեք նույնը մարդկանց կազմակերպությունից դուրս, ովքեր կապ չունեն ոլորտի հետ։ Հնարավորինս շատ ու տարբեր տիպի մարդկանց հարցրեք դա։
  11. Օգտագործեք պրոֆեսիոնալ գործիքներ, օրինակ Google Search Console, Moz կամ այլ գործիքներ։

Այսքանից հետո կարող եք հանգիստ թողնել Ձեր աշխատողներին և սկսել քրքրել մրցակիցներին։ Նրանք հավանաբար արդեն բավականին աշխատանք են կատարել, որից կարող եք օգտվել նաև Դուք.

  1. Ուսումնասիրեք նրանց կայքերը՝ հասկանալու, թե ինչ բառեր ու բառակապակցություններ են օգտագործում նրանք միևնույն ապրանքների կամ ծառայությունների համար,  արդյոք դրանք թրենդների մեջ են համացանցում։
  2. Ինչպիսի ոչ մասնագիտական բառապաշար են օգտագործում։
  3. Կարդացեք հոդվածներ և նյութեր, որ նրանք հրապարակել են իրենց կամ այլ կայքերում։
  4. Ուսումնասիրեք, թե ինչ է մամուլը խոսում նրանց մասին։

Կարևոր դիտարկում։ Ձեր բանալի բառերը կարող են ունենալ թե շատ հոմանիշներ ու տարաձևություններ, թե ենթաբառեր ու ենթաիմաստային այլ տարբերակներ։ Ուստի, կարևոր է գտնել բոլոր այդ տարբերակները, ինչպես նաև ցանկալի է կազմել բանալի բառերի ու բառակապակցությունների թեմատիկ բաժիններ, որը կհեշտացնի ձեր գործը։ Դրա համար կարող եք օգտվել օրինակ Wikipedia-ի՝ ձեր թեմայով նյութերի բովանդակություններից, որտեղ բավականին մանրամասն ենթաբաժիններ կան յուրաքանչյուր թեմայի համար։

Advertisements

2 comments on “Keyword Research #1. Ինչպես ընտրել բանալի բառեր ձեր կայքի համար. Աշխատանք ցանցից դուրս

  1. […] կոլեկտիվի ու Ձեր երևակայությունը, կատարել եք ամբողջ աշխատանքը ցանցից դուրս, կարելի է դիմել նաև տեխնոլոգիաներին։ Այս նյութում […]

  2. […] տվյալ բանալի բառի հետ կապված տարբերակներով, ուստի Keyword Research-ի ժամանակ անհրաժեշտ է հնարավորինս բազմազանեցնել մեր բառերի […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s