SEO Audit. Ինչպես պարզել կայքի խնդիրները որոնողական համակարգերի հետ

SEO Audit-ը գործողությունների համախումբ է, որի շնորհիվ հնարավոր է պարզել, թե տվյալ կայքը ինչ խնդիրներ ունի որոնողական համակարգերի հետ:

seo-parameters

Ուսումնասիրության առարկա են դառնում մի շարք պարամետրեր, մասնավորապես.

  • Կայքի բեռնման արագությունը (Page load time)
  • Բջջային տարբերակի հարմարավետությունը
  • Օգտագործելիությունը
  • Հասանելիությունը (որոնողական ռոբոտների համար)
  • Որոնողական համակարգի “առողջությունը” (արդյոք կայքը չունի կրկնօրինակներ, արդյոք գուգլ քեշը և կայքի ներկայիս վիճակը նույնն են, արդյոք որոնողական համակարգերը չեն տուգանել մեր կայքին, արդյոք գրանցված ենք Webmaster tool-երում)
  • Բանալի բառերի “առողջությունը (արդյոք ընտրել ենք ճիշտ բանալի բառեր, արդյոք նույն բանալի բառով չունենք մի քանի էջեր /keyword cannibalization/)
  • Կրկնվող բովանդակություն (արդյոք www-ով ու առանց տարբերակները տարբեր են, արդյոք http-ով ու https-ով տարբերակները տարբեր են, արդյոք չկա կրկնվող այլ բովանդակություն կայքի տարբեր էջերում)
  • URL-ների որակ (դրանք պետք է պարունակեն բանալի բառեր, բայց խեղդված չլինեն դրանցով)
  • title-թեգերը (բոլոր էջերը պետք է ունենան բովանդակալից ու տարբերվող title-ներ, որոնք չեն գերազանցի 70 նշանը կամ 512 պիքսելը)
  • Բովանդակության վերանայում (արդյոք բոլոր կարևոր էջերը ունեն բավականաչափ ու բավարար տեքստային բովանդակություն այցելուին բավարարելու համար)
  • Meta tags (պետք է ստուգել` արդյոք տվյալ էջը ինդեքսացվում է, ու արդյոք բոլոր էջերն ունեն բավարար մետա-նկարագրություն)
  • Sitemap-ի ու robots.txt-ի առկայություն
  • URL redirect-ների ստուգում
  • Ներքին հղումների ստուգում (ներքին հղումները պետք է դրված լինեն չափի սահմաններում, խնամքով, մանրամասն Anchor տեքստով)
  • Չհիմնավորված սաբդոմեյնների ստուգում
  • Գեոլոկացիա
  • Արտաքին հղումներ (որտեղից են գալիս, արդյոք ունեն Anchor, ընդ որում` ոչ բոլորը նույն տեքստով, արդյոք դրանք բազմազան տեղերից են ու կայքի բազմազան էջերի)
  • Նկարների Alt կոդերն ու մյուս ատրիբուտները
  • Կոդի որակը (կարելի է ստուգել V3c validator-ով)

Այս ամենից հետո կարևոր է ևս մեկ անգամ վերլուծել բանալի բառերը: Անհրաժեշտ են մի քանի քայլեր.

  • Բանալի բառերի հետազոտություն (Keyword research)
  • Համեմատել կայքի կառուցվածքը մեր բանալի բառերի հետ, որպեսզի կարևոր էջերը ունենան կարևոր բանալի բառեր
  • Բանալի բառերի դասավորվածության քարտեզի կազմում ըստ կառուցվածքի
  • Քարտեզի հիման վրա title-ների և այլ անհրաժեշտ խմբագրումների կատարում

Keyword cannibalization

Keyword cannibalization-ը այն վիճակն է, երբ կայքի մի քանի էջեր ներառում են միևնույն բանալի բառը: Այս պարագայում Google-ը շփոթվում է, թե տվյալ էջերից որ մեկին առավելության տա տվյալ որոնման դեպքում: Բացի այդ, ձեր արտաքին հղումները ցրվում են այդ էջերի միջև, ձեր կոնվերսիան նույնպես կիսվում է ու ընդհանրապես բովանդակության որակն ընկնում է:
Այս խնդիրը լուծելու համար կան մի քանի տարբերակներ: Եթե էջերն իրականում տարբերվում են իրենց բովանդակությամբ, ապա պետք է նրանց վերնագրերում, նկարագրություններում ցույց տալ այդ տարբերությունները և յուրաքանչյուր էջ դարձնել unique որոնողական համակարգի համար: Եթե այդ էջերն իրականում նույն բովանդակությունն ունեն, ապա ցանկալի է բոլորը 301 redirect անել դրանցից մեկի վրա, որն ունի առավելագույն կոնվերսիա: Կարելի է նաև սահմանել rel=”canonical” կոդը պետքական էջի համար:

Սերվերի հետ կապված խնդիրներ

Սերվերի հետ կապված որոշ խնդիրներ կարող են փչացնել նաև SEO-ն: Դրանցից են.

Server Timeouts – եթե որոնողական համակարգը հարցում է ուղարկում սերվեր էջը ստանալու համար և չի ստանում պատասխան որոշակի ժամանակահատվածի ընթացքում, ապա էջը կարող է ուղղակի չինդեքսավորվել ու ստանալ շատ ցածր արժեք:

Դանդաղ պատասխան (Slow response time) – ոչ որոնողական համակարգի ռոբոտը, բայց սովորական այցելուն ևս կարող է ժամանակին պատասխան չստանալ ու  դուրս գալ ձեր էջից, ինչը կրկին վատ կանդրադառնա կայքի արժեքի վրա:

Shared IP address – Կիսած IP հասցեն կարող է առաջ բերել մի շարք խնդիրներ, մասնավորապես` արագության անկում, վատ ու սպամող հարևաններ, կատարված քայլերի ոչ լրիվ արդյունավետություն:

IP հասցեի արգելափակում (Blocking IP address) – Երբեմն որոնողական համակարգերը ոչ թե ուղղակի մի կայքն են արգելափակում, այլ IP-ն կամ ողջ IP range-ը: Ուստի երբեմն պետք է ստուգել` արդյոք Ձեր IP-ն արգելափակվածների ցանկում չէ:

Բոտերի խոչընդոտում (Bot detection and handling) – Որոշ սերվերային ծառայություններ ունեն անվտանգության բարձր չափանիշներ, ու շատ հաճախ թույլ չեն տալիս որոնողական համակարգերի բոտերին անընդհատ մտնել կայք ու ինդեքսացնել, կամ ընդհանրապես նրանց համար արգելափակում են մուտքը սերվեր:

Տրաֆիկի սահմանափակումներ (Bandwidth and transfer limitations) – Շատ սերվերային ծառայություններ սահմանափակումներ ունեն տռաֆիկի համար, ու երբ ձեր կայք սկսում են շատ մտնել, սերվերը թույլ չի տալիս դա անել: Սա կարող է փչացնել SEO-ն:

Սերվերի աշխարհագրությունը – Այս գործոնը աստիճանաբար կորցնում է իր ուժը, քանի որ Google-ը նշում է, որ եթե իր Search Console-ում հստակ նշված է կայքի ccTLD կամ gTLD կոդերը, ապա սերվերը գտնվելու վայրը այլևս կապ չունի: Սակայն, կայքի արագության համար ցանկալի է, որ սերվերի և հնարավոր ընթերցողի միջև տարածությունը շատ մեծ չլինի, հատկապես բջջայինով այցելուների համար:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s