SEO Audit-ը գործողությունների համախումբ է, որի շնորհիվ հնարավոր է պարզել, թե տվյալ կայքը ինչ խնդիրներ ունի որոնողական համակարգերի հետ:
Ուսումնասիրության առարկա են դառնում մի շարք պարամետրեր, մասնավորապես.
- Կայքի բեռնման արագությունը (Page load time)
- Բջջային տարբերակի հարմարավետությունը
- Օգտագործելիությունը
- Հասանելիությունը (որոնողական ռոբոտների համար)
- Որոնողական համակարգի “առողջությունը” (արդյոք կայքը չունի կրկնօրինակներ, արդյոք գուգլ քեշը և կայքի ներկայիս վիճակը նույնն են, արդյոք որոնողական համակարգերը չեն տուգանել մեր կայքին, արդյոք գրանցված ենք Webmaster tool-երում)
- Բանալի բառերի “առողջությունը (արդյոք ընտրել ենք ճիշտ բանալի բառեր, արդյոք նույն բանալի բառով չունենք մի քանի էջեր /keyword cannibalization/)
- Կրկնվող բովանդակություն (արդյոք www-ով ու առանց տարբերակները տարբեր են, արդյոք http-ով ու https-ով տարբերակները տարբեր են, արդյոք չկա կրկնվող այլ բովանդակություն կայքի տարբեր էջերում)
- URL-ների որակ (դրանք պետք է պարունակեն բանալի բառեր, բայց խեղդված չլինեն դրանցով)
- title-թեգերը (բոլոր էջերը պետք է ունենան բովանդակալից ու տարբերվող title-ներ, որոնք չեն գերազանցի 70 նշանը կամ 512 պիքսելը)
- Բովանդակության վերանայում (արդյոք բոլոր կարևոր էջերը ունեն բավականաչափ ու բավարար տեքստային բովանդակություն այցելուին բավարարելու համար)
- Meta tags (պետք է ստուգել` արդյոք տվյալ էջը ինդեքսացվում է, ու արդյոք բոլոր էջերն ունեն բավարար մետա-նկարագրություն)
- Sitemap-ի ու robots.txt-ի առկայություն
- URL redirect-ների ստուգում
- Ներքին հղումների ստուգում (ներքին հղումները պետք է դրված լինեն չափի սահմաններում, խնամքով, մանրամասն Anchor տեքստով)
- Չհիմնավորված սաբդոմեյնների ստուգում
- Գեոլոկացիա
- Արտաքին հղումներ (որտեղից են գալիս, արդյոք ունեն Anchor, ընդ որում` ոչ բոլորը նույն տեքստով, արդյոք դրանք բազմազան տեղերից են ու կայքի բազմազան էջերի)
- Նկարների Alt կոդերն ու մյուս ատրիբուտները
- Կոդի որակը (կարելի է ստուգել V3c validator-ով)
Այս ամենից հետո կարևոր է ևս մեկ անգամ վերլուծել բանալի բառերը: Անհրաժեշտ են մի քանի քայլեր.
- Բանալի բառերի հետազոտություն (Keyword research)
- Համեմատել կայքի կառուցվածքը մեր բանալի բառերի հետ, որպեսզի կարևոր էջերը ունենան կարևոր բանալի բառեր
- Բանալի բառերի դասավորվածության քարտեզի կազմում ըստ կառուցվածքի
- Քարտեզի հիման վրա title-ների և այլ անհրաժեշտ խմբագրումների կատարում
Keyword cannibalization
Keyword cannibalization-ը այն վիճակն է, երբ կայքի մի քանի էջեր ներառում են միևնույն բանալի բառը: Այս պարագայում Google-ը շփոթվում է, թե տվյալ էջերից որ մեկին առավելության տա տվյալ որոնման դեպքում: Բացի այդ, ձեր արտաքին հղումները ցրվում են այդ էջերի միջև, ձեր կոնվերսիան նույնպես կիսվում է ու ընդհանրապես բովանդակության որակն ընկնում է:
Այս խնդիրը լուծելու համար կան մի քանի տարբերակներ: Եթե էջերն իրականում տարբերվում են իրենց բովանդակությամբ, ապա պետք է նրանց վերնագրերում, նկարագրություններում ցույց տալ այդ տարբերությունները և յուրաքանչյուր էջ դարձնել unique որոնողական համակարգի համար: Եթե այդ էջերն իրականում նույն բովանդակությունն ունեն, ապա ցանկալի է բոլորը 301 redirect անել դրանցից մեկի վրա, որն ունի առավելագույն կոնվերսիա: Կարելի է նաև սահմանել rel=”canonical” կոդը պետքական էջի համար:
Սերվերի հետ կապված խնդիրներ
Սերվերի հետ կապված որոշ խնդիրներ կարող են փչացնել նաև SEO-ն: Դրանցից են.
Server Timeouts – եթե որոնողական համակարգը հարցում է ուղարկում սերվեր էջը ստանալու համար և չի ստանում պատասխան որոշակի ժամանակահատվածի ընթացքում, ապա էջը կարող է ուղղակի չինդեքսավորվել ու ստանալ շատ ցածր արժեք:
Դանդաղ պատասխան (Slow response time) – ոչ որոնողական համակարգի ռոբոտը, բայց սովորական այցելուն ևս կարող է ժամանակին պատասխան չստանալ ու դուրս գալ ձեր էջից, ինչը կրկին վատ կանդրադառնա կայքի արժեքի վրա:
Shared IP address – Կիսած IP հասցեն կարող է առաջ բերել մի շարք խնդիրներ, մասնավորապես` արագության անկում, վատ ու սպամող հարևաններ, կատարված քայլերի ոչ լրիվ արդյունավետություն:
IP հասցեի արգելափակում (Blocking IP address) – Երբեմն որոնողական համակարգերը ոչ թե ուղղակի մի կայքն են արգելափակում, այլ IP-ն կամ ողջ IP range-ը: Ուստի երբեմն պետք է ստուգել` արդյոք Ձեր IP-ն արգելափակվածների ցանկում չէ:
Բոտերի խոչընդոտում (Bot detection and handling) – Որոշ սերվերային ծառայություններ ունեն անվտանգության բարձր չափանիշներ, ու շատ հաճախ թույլ չեն տալիս որոնողական համակարգերի բոտերին անընդհատ մտնել կայք ու ինդեքսացնել, կամ ընդհանրապես նրանց համար արգելափակում են մուտքը սերվեր:
Տրաֆիկի սահմանափակումներ (Bandwidth and transfer limitations) – Շատ սերվերային ծառայություններ սահմանափակումներ ունեն տռաֆիկի համար, ու երբ ձեր կայք սկսում են շատ մտնել, սերվերը թույլ չի տալիս դա անել: Սա կարող է փչացնել SEO-ն:
Սերվերի աշխարհագրությունը – Այս գործոնը աստիճանաբար կորցնում է իր ուժը, քանի որ Google-ը նշում է, որ եթե իր Search Console-ում հստակ նշված է կայքի ccTLD կամ gTLD կոդերը, ապա սերվերը գտնվելու վայրը այլևս կապ չունի: Սակայն, կայքի արագության համար ցանկալի է, որ սերվերի և հնարավոր ընթերցողի միջև տարածությունը շատ մեծ չլինի, հատկապես բջջայինով այցելուների համար: