SEO իրականացում. Առաջին քայլերը ռազմավարության մշակումից հետո

Երազանքի նման բան է, որ SEO-ի մասին սկսեն մտածել դեռևս կայքը ստեղծելուց առաջ: Այդ դեպքում հնարավոր կլինի հաշվի առնել մի շարք հանգամանքներ, ովքեր էապես կարող են ազդել որոնողական համակարգերում ապագա կայքի դիրքերի վրա: Այդ գործոնները կարելի է բաժանել տեխնիկական և կառուցվածքային տեսակների:

SEO. technical and structural issues

Այսպիսով` ինչին է պետք ուշադրություն դարձնել SEO պլանն իրականացնելուց առաջ.

Տեխնիկական գործոններ.

  • Դինամիկ URL-ներ: Պետք է կամ ընդհանրապես չունենալ դրանցից, կամ ունենալու դեպքում ամեն էջի համար ունենալ նաև մեկ ստատիկ url: Սրանց հետ աշխատանքը լրացուցիչ քայլեր է պահանջում, օրինակ` canonical-ների սահմանում:
  • User ID-ներ կամ Session ID-ներ: Սրանք առանձին օգտագործողներին կամ գործողությունների համար տրվող լրացուցիչ նշաններ են հասցեում, մի խոսքով` վերոնշյալ դինամիկ url-ների նման գլխացավանք են, որից ցանկալի է խուսափել ճիշտ CMS ընտրելու միջոցով: Իսկ եթե ոչ` զբաղվել է պետք:
  • Այլ անպետք նշաններ URL-ում:
  • Բովանդակություն և հղումներ Flash-ի մեջ: Եթե որևէ կարևոր բովանդակություն թողել եք Flash անիմացիայի մեջ, ապա պետք է զբաղվել դրանով, քանի որ որոնողական համակարգերը ընդհանրապես չեն ճանաչում այդ տիպի ֆայլերը:
  • Բովանդակություն Form-երի մեջ: 
  • Temporary (302) redirects: Պետք է գտնել ու մաքրել սրանք, տեղադրել ռեդիրեկտի  301 տարբերակը:

Կառուցվածքային գործոններ

Ինչպես կառուցել կայքը, նավիգացիան, էջերի հիերարխիան, հղումները, որպեսզի ստացվի հստակ, հասկանալի համակարգ: Առաջին հերթին քթի ծակ, իսկ հետո մի քանի գործոն, օրինակ.

  • Բանալի բառերի օգտագործում: Ձեր բանալի բառերը պետք է լինեն նաև կայքում` տեքստում, վերնագրերում, էջերի, բաժինների վերնագրերում, հղումներում:
  • Anchor տեքստերի լայն օգտագործում:
  • Գրագետ նավիգացիա: Երբ կայքում ցույց է տրվում տվյալ էջի հասցեի կառուցվածքը, օրինակ` Գլխավոր > Ֆուտբոլ > Անգլիայի Պրեմիեր լիգա:
  • Հնարավորինս ոչ խորը url-ներ:
  • Բջջային տարբերակ և հավելվածներ:
  • Single-page հավելվածներ: AJAX-ի կամ html5-ի հիմքով լիքը հավելվածներ կարող են լինել կայքում, որոնք Google-ը կդժվարանա crawl անել: Նման դեպքերի համար կան մի շարք բարդ ու դարդոտ քայլեր, ինչ արած, պետք է անել:
This entry was posted in SEO and tagged .

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s