Երազանքի նման բան է, որ SEO-ի մասին սկսեն մտածել դեռևս կայքը ստեղծելուց առաջ: Այդ դեպքում հնարավոր կլինի հաշվի առնել մի շարք հանգամանքներ, ովքեր էապես կարող են ազդել որոնողական համակարգերում ապագա կայքի դիրքերի վրա: Այդ գործոնները կարելի է բաժանել տեխնիկական և կառուցվածքային տեսակների:
Այսպիսով` ինչին է պետք ուշադրություն դարձնել SEO պլանն իրականացնելուց առաջ.
Տեխնիկական գործոններ.
- Դինամիկ URL-ներ: Պետք է կամ ընդհանրապես չունենալ դրանցից, կամ ունենալու դեպքում ամեն էջի համար ունենալ նաև մեկ ստատիկ url: Սրանց հետ աշխատանքը լրացուցիչ քայլեր է պահանջում, օրինակ` canonical-ների սահմանում:
- User ID-ներ կամ Session ID-ներ: Սրանք առանձին օգտագործողներին կամ գործողությունների համար տրվող լրացուցիչ նշաններ են հասցեում, մի խոսքով` վերոնշյալ դինամիկ url-ների նման գլխացավանք են, որից ցանկալի է խուսափել ճիշտ CMS ընտրելու միջոցով: Իսկ եթե ոչ` զբաղվել է պետք:
- Այլ անպետք նշաններ URL-ում:
- Բովանդակություն և հղումներ Flash-ի մեջ: Եթե որևէ կարևոր բովանդակություն թողել եք Flash անիմացիայի մեջ, ապա պետք է զբաղվել դրանով, քանի որ որոնողական համակարգերը ընդհանրապես չեն ճանաչում այդ տիպի ֆայլերը:
- Բովանդակություն Form-երի մեջ:
- Temporary (302) redirects: Պետք է գտնել ու մաքրել սրանք, տեղադրել ռեդիրեկտի 301 տարբերակը:
Կառուցվածքային գործոններ
Ինչպես կառուցել կայքը, նավիգացիան, էջերի հիերարխիան, հղումները, որպեսզի ստացվի հստակ, հասկանալի համակարգ: Առաջին հերթին քթի ծակ, իսկ հետո մի քանի գործոն, օրինակ.
- Բանալի բառերի օգտագործում: Ձեր բանալի բառերը պետք է լինեն նաև կայքում` տեքստում, վերնագրերում, էջերի, բաժինների վերնագրերում, հղումներում:
- Anchor տեքստերի լայն օգտագործում:
- Գրագետ նավիգացիա: Երբ կայքում ցույց է տրվում տվյալ էջի հասցեի կառուցվածքը, օրինակ` Գլխավոր > Ֆուտբոլ > Անգլիայի Պրեմիեր լիգա:
- Հնարավորինս ոչ խորը url-ներ:
- Բջջային տարբերակ և հավելվածներ:
- Single-page հավելվածներ: AJAX-ի կամ html5-ի հիմքով լիքը հավելվածներ կարող են լինել կայքում, որոնք Google-ը կդժվարանա crawl անել: Նման դեպքերի համար կան մի շարք բարդ ու դարդոտ քայլեր, ինչ արած, պետք է անել:
Advertisements