8 քայլ, թե ինչպես ճիշտ մշակել SEO ռազմավարություն

Մենք արդեն քննարկել ենք, թե ինչպես քթածակով ընտրել ճիշտ SEO ռազմավարություն: Այս ամենն ավելի պրակտիկ, քան թե տեսական մակարդակում ներկայացված է այս նյութում: Պարզվում է, SEO ռազմավարություն մշակելու համար մեզ անհրաժեշտ է 8 հաջորդական քայլեր: Որպես արդյունք մենք ստանալու ենք փաստաթուղթ` SEO Research Document (SRD):

seo1

  1. Թիրախային լսարանի ընտրություն:

Թիրախային լսարանի ընտրությունը ենթադրում է ոչ միայն մեր ցանկալի այցելուների տարանջատում ըստ սեռի, տարիքի և այլ չափորոշիչների, այլև.

ա/ Ինչ պահանջմունքներ ունեն մեր ցանկալի այցելուները, որն է նրանց յուրահատուկ ցավը,

բ/ Նրանց պահանջմունքների որ մասն է բավարարված, և որ մասը կարիք ունի ավելի լավ բավարարման:

Այսպես, եթե դուք ունեք վերը նշված երկու հարցերի պատասխանը, ապա Ձեր SRD-ի առաջին երկու բաժինները լրացնելը խնդիր չի լինի: Եթե չգիտեք պատասխանները, ապա պետք է դեռ ոլորտը ուսումնասիրեք:

1334096345_ac0e7144891f0d0b61f13374a3f1dc3e

Այս բաժինները լրացնելը պահանջում է կամ փորձի ու հոտառության վրա հիմնված արդեն առկա ներքին տեղեկատվություն, կամ հավելյալ հետազոտություն, հարցումներ ու տեղեկատվություն այլ արտաքին աղբյուրներից: Երբ հավաքենք ողջ այդ տեղեկատվությունը, կկարողանանք վերլուծել ու կատարել մեր առաջին եզրահանգումները, առանձնացնել մեր թիրախի համար առանձնահատուկ տարրեր, որոնք համ են տալու մեր SEO ռազմավարությանը և դարձնելու են այն յուրահատուկ: Այս ամենը կարելի է ամփոփել փաստաթղթի հետևյալ մասում.

SEO research document

Այս փաստաթուղթը անհրաժեշտ է լրացնել խնամքով ու շատ մանրամասն: Պետք է նաև հասկանալ, որ այն դեռ հետագայում փոփոխվելու է ու հուսանք` նաև հարստանալու:

2. Բանալի բառերի ուսումնասիրություն (keyword research)

Բանալի բառերի ուսումնասիրությունը, բնականաբար, մեր գլխավոր քայլերից մեկն է, սակայն շատ կարևոր է, որ դա լինի դասակարգված: Դասակարգումը կարելի է կատարել ըստ մեր թիրախային լսարանների, կամ ըստ կայքի նավիգացիոն կառուցվածքի, կամ դրանց համադրումով` կախված կայքի ու մեր լսարանի չափերից ու բազմազանությունից:

Բանալի բառերի ուսումնասիրությունը ամփոփվելու է Excel փաստաթղթում: Նրա մեջ կարող եք բացել տարբեր էջեր` համապատասխան Ձեր դասակարգմանը: Իսկ ինչպես կատարել բանալի բառերի ուսումնասիրություն: Դրա համար մեզ կօգնեն տարբեր գործիքներ` Keyword Discovery, WordTracker կամ ուղղակի ավանդական Google Adwords Keyword Tool: Ցավոք, վերջինս, որը երկար ժամանակ ամենահարմար ու անվճար ռեսուրսն էր, վերջերս չափից դուրս նվազեցրել է անվճար տեղեկատվության քանակը, և բացի այդ` այլևս չի տրամադրում նմանատիպ բանալի բառեր, ուստի մեծ հաշվով անօգուտ է դառնում: Կարող եք օգտվել վճարովի ռեսուրսներից, ինչպես օրինակ` Moz-ը, կամ Google-ում որոշակի գովազդ պատվիրել, որից հետո նոր ծառայությունը հին ձևով կտրամադրվի: Վերջին հաշվով, կարելի է բանալի բառերի ուսումնասիրություն կատարել հենց Google-ի միջոցով:

Keyword Research-ի ժամանակ մեր գլխավոր երկու տվյալներն են.

  1. Հարցումը
  2. Տվյալ հարցման ամսեկան քանակը

3. Բացահայտել բացերը և հնարավորությունները

Բանալի բառերը գտնելուց և դրանք Excel-ում դասավորելուց հետո մեզ անհրաժեշտ է մշակել այդ տվյալները: Բացի վերը նշված երկու տվյալներից, մենք ավելացնելու ենք նաև տվյալներ մեր կայքից: Մասնավորապես, Google Analytics-ի տվյալների օգնությամբ տեսնելու ենք, թե որ բանալի բառով մենք ինչքան այցելություն ունենք ամսական:

Մեր Excel ցանկում ավելացնում ենք ևս մեկ բաժին և գրում` անցումներ կայք, կամ`Referral Value: Հիմա, մենք ունենք, թե յուրաքանչյուր հարցում ամսեկան քանի անգամ է փնտրվում Google-ում, և դրանցից քանիսն է գալիս մեր կայք: Բաժանելով երկրորդ ցուցանիշն առաջինի վրա` մենք հաջորդ սյունակով ստանում ենք յուրաքանչյուր հարցման համար մեր անցման գործակիցը` CTR (Click Through Rate):

Նշենք, որ յուրաքանչյուր հարցման համար դուք կարող եք ունենալ որոշակի CTR, բայց դա երբեք չի կարող լինել 100%: 35%-ը իրատեսական առավելագույնն է յուրաքանչյուր հարցման համար, իսկ ցածր կարելի է համարել միայն 2%-ից ցածր անցման գործակից ունեցող հարցումը: Ուսումնասիրելով ողջ այս տվյալները` դուք կարող եք հասկանալ բոլոր բացերն ու հնարավորությունները, այսինքն` որ հարցման համար դուք ունեք լավ բովանդակություն, բայց չունեք անցումներ, ինչպես նաև` որ հարցումների համար է ձեզ պետք ունենալ բովանդակություն, որովհետև կա փնտրումների մեծ քանակ:

4. Մրցակիցների բացահայտում

Մենք արդեն գիտենք մեր բացերն ու հնարավորությունները, սակայն շուկայում մենք մենակ չենք: Անհրաժեշտ է հասկանալ, թե ովքեր են շուկայի հիմնական խաղացողները` մեր մրցակիցները:

Դրա համար պետք է մեր թիրախային բանալի բառերով փնտրում անել Google-ում: Կարևոր է հասկանալ, որ մեր մրցակիցները ոչ միայն հիմնական հարցումով բարձր դիրք գրավող կայքերն են, այլև հիմնական հարցման փոփոխություններով ու լրացումներով հարցումներում բարձր դիրք գրավողները:

Մրցակիցների մասին տեղեկատվության փնտրմանը ձեզ կարող է օգնել նաև SEOmoz-ի Keyword Difficulty Tool գործիքը, որը միանգամից կտրամադրի տեղեկատվություն թե հիմնական հարցման, թե դրա ձևափոխումների մասին` ցույց տալով մրցակցի մասին մանրամասն վերլուծական տվյալներ:

Յուրաքանչյուր հարցման համար մի քանի փնտրում կատարելուց հետո հիմնական մրցակիցների ցանկը Ձեզ համար պարզ կլինի: Մնում է այդ ամենը մի լավ գրի առնել մեր հերթական Excel ֆայլի մեջ ու շարժվել առաջ:

5. Մրցակիցների համեմատական վերլուծություն

Ինչն է Ձեզ տարբերում մրցակիցներից: Այս հարցի պատասխանը պետք է գտնել ոչ միայն ձեր, այլև նրանց մեջ: Այդ հարցում ևս կօգնի դասակարգված մոտեցումը: Այսպես, ինչով են մրցակիցները տարբերվում հետևյալ առանձին գործոնների մասով.

  • Բովանդակություն և հնարավորություններ – կայքի բովանդակությունը և լրացուցիչ հնարավորությունները, գործիքները, ձևավորումը, և այլն:
  • Վերաբերմունք – ինչքան են մարդիկ հավանում կամ ատում ձեր մրցակիցներին, ինչպիսին է նրանց հանդեպ վերաբերմունքն ու արձագանքը սոցցանցերում, ֆորումներում և ընդհանրապես` կյանքում: Կարելի է օգտվել օնլայն գործիքներից կամ նույնիսկ հասարակ Google որոնումից` “like” + [your brand name], “love” + [a feature you provide] և այլն:
  • On-Page SEO – Ինչ վիճակում է մրցակիցների SEO-ն` վերնագրերը, նկարագրությունները և այլն: Կարող եք օգտվել բազմաթիվ օնլայն ծառայություններից, կարող եք նաև ինքներդ բացել նրանց կոդերը և քրքրել:
  • Հղումներ – մրցակիցների շրջանում որ կայքն է ավելի հարուստ հղումներով, նրանցից ով է ձեզ հղում տվել, ում եք տվել դուք: Կրկին բազմաթիվ օնլայն ռեսուրսներ, + Google որոնում:
  • Այցելություններ – Ինչ տրաֆիկ ունի ձեր մրցակիցներից յուրաքանչյուրը: Alexa, SimilarWeb, գործիքները բազմազան են:

Ողջ այս տեղեկատվությունը կամ պետք է տեղավորել ուղեղում, կամ Excel-ում, որովհետև սրանց հիման վրա մենք գործողություններ ենք մշակելու:

6. Կազմում ենք ռազմավարությունը

Այժմ, երբ մենք ունենք ողջ այն տեղեկատվությունը, ինչ անհրաժեշտ էր, ժամանակն է անցնելու գլխավոր փուլին` ռազմավարական փաստաթղթի մշակմանը: Այն կազմված է լինելու երկու հիմնական բաժիններից` Իրավիճակի նկարագրությունից, որը ցույց կտա առկա իրավիճակը, մեր խնդիրները, թույլ և ուժեղ կողմերը, և Խորհուրդներից, որոնք արդեն կլինեն պրակտիկ քայլեր, թե ինչպես բարելավել իրավիճակը:

Իրավիճակի նկարագրությունը

Այստեղ ամփոփում ենք ողջ այն տեղեկատվությունը, որ հավաքել ենք շուկայի, մեր, մեր մրցակիցների մասին: Ներկայացնում ենք ամեն ինչ հնարավորինս սպեցիֆիկ ու մանրամասն, ցանկալի է` նաև վիզուալ: Ահա թե ինչ է մեզ պետք գալու նախորդ կետերից.

Քայլ 1: Ով է մեր թիրախային հաճախորդը, և որոնք նրա չբավարարված պահանջմունքները:

Քայլ 2-3: Բանալի բառեր կամ դրանց խմբեր, դրանց հետ կապված կարևոր ու արժեքավոր տվյալներ: Մեր բացերը, որ պետք է լրացնել, և մեր հնարավորությունները, որոնք պետք է օգտագործել: Այստեղ խորհուրդներ չենք տալիս, թե որը` ինչպես անել:

Քայլ 4: Նրանց մրցակիցներին` բացատրելով, որ դրանք մրցակիցներն են Գուգլում:

Քայլ 5: Ինչ բովանդակություն ու հնարավորություններ ունեն մրցակիցները, որ մենք չունենք, բայց պետք է: Ինչ վատ կարծիքներ կամ էմոցիաներ կան մեր մասին, ինչն է դրա պատճառը: Ինչ վատ կարծիքներ կամ էմոցիաներ կան մեր մրցակիցների մասին, ինչ նրանք չեն տալիս մեր լսարանին: Crawl-ի խնդիրները, հղումների վիճակը, տռաֆիկի գրաֆիկական համեմատություններ մեր և մրցակիցների միջև:

Ռազմավարություն. Խորհուրդներ

  1. Օգտագործված տերմինաբանություն
  2. Դիզայնի հետ կապված խորհուրդներ, առաջարկներ
  3. URL-ի հետ կապված խորհուրդներ, առաջարկներ
  4. Ներքին հղումների հետ կապված խորհուրդներ, առաջարկներ
  5. Արտաքին հղումների հետ կապված խորհուրդներ, առաջարկներ
  6. Հատուկ գործընկերների հետ կապված խորհուրդներ, առաջարկներ
  7. AJAX օգտագործման հետ կապված խորհուրդներ, առաջարկներ
  8. Flash տարրերի օգտագործման հետ կապված խորհուրդներ, առաջարկներ
  9. Տեսանյութերի հետ կապված խորհուրդներ, առաջարկներ
  10. Բլոգինգի հետ կապված խորհուրդներ, առաջարկներ
  11. Բովանդակության հետ կապված խորհուրդներ, առաջարկներ
  12. Կայքի հնարավորությունների հետ կապված խորհուրդներ, առաջարկներ
  13. Միջազգային այլ որոնողական համակարգերի հետ կապված խորհուրդներ, առաջարկներ

SEO research document

14. Ձեր խորհուրդները

Այստեղ պետք է ներկայացնենք մեր առաջարկները և խորհուրդները, թե ինչ է պետք անել որոնողական համակարգերում առաջխաղացում ունենալու համար: Քայլեր, հնարքներ, մարտավարություն… Պետք չէ հատ-հատ բացատրել, թե որ title-ը կամ description-ը ինչպես պետք է գրել, բայց պետք է կազմել այս գործի համար սպեցիֆիկ մի փաթեթ, որով հնարավոր կլինի բարելավել SEO-ն: Պետք է նաև առաջնահերթություններ սահմանել գործողություններին, ինչպես նաև, եթե սա նախատեսված է մեծ կազմակերպության համար, յուրաքանչյուր գործողության համար պատասխանատուներ ֆիքսել:

7. Եվս մի քանի կարևոր կետ, որ Ձեր SEO ռազմավարությունը պետք է ունենա

Երբ դուք մշակում եք ռազմավարություն ուրիշ կազմակերպությունների համար, ապա աշխատանքի ընթացքում կարող եք նկատել նաև բազմաթիվ այլ կազմակերպչական թերություններ ու սխալներ, որոնք իրենց ազդեցությունն են ունենում նաև SEO-ի վրա: Ձեր բոլոր դիտողությունները ևս կարող եք ներառել ռազմավարության մեջ, օրինակ.

  1. Մամուլի հաղորդագրությունների օպտիմիզացում և ճիշտ կազմում
  2. SEO ուսուցողական նյութեր հետևյալ խմբերի համար
    1. SEO բիզնեսի զարգացման խմբի համար (ինչպես համագործակիցների հետ կապերն օգտագործել SEO-ի համար)
    2. SEO բովանդակություն գրողների և խմբագրության համար
    3. SEO դիզայներների համար
  3. SEO երկարաժամկետ աճի համար
  4. Խորհուրդներ միջազգային ներկայության համար
  5. Content management system – ինչպես այն համադրել SEO-ի հետ
  6. Ինչ ռիսկեր կրել և ինչից խուսափել
  7. Այլ կետեր, որ Ձեզ կթվա, որ կարևոր է հատուկ այդ հաճախորդի համար:
  8. Ոչինչ – գուցե դա ավելի ճիշտ է որոշ դեպքերում:

8. Ամփոփում

Երկար աշխատանքից հետո ժամանակն է վերջակետ դնել: Երկու կետ`

Առաջնահերթությունների սահմանում – Հատկապես, երբ ձեր ռազմավարությունը կյանքի են կոչելու ուրիշները, ապա նրանց պետք է պարզ հասկացնել, թե որ գործողություններն ու քայլերը պետք է անխուսափելիորեն անել, իսկ որոնք են ցանկալի: Երբ դուք ծանրաբեռնում եք գործն անողներին, նրանք շատ հաճախ անում են միայն այն, ինչ հեշտ ու արագ է ստացվում: Ուստի առաջնահերթությունների սահմանումը շատ կարևոր է: Առաջնահերթությունների սահմանումը պետք է անել ոչ միայն ըստ կետերի, այլև յուրաքանչյուր կետի գործողությունների առանձին տարրերի:

Ամփոփում – Գործի վերջում պետք է վերադառնալ սկիզբ ու պուպուշ ձևով ներկայացնել, թե ինչի համար է անհրաժեշտ այս փաստաթուղթը: Սա հատկապես կարևոր է, երբ ռազմավարությունը մշակել եք այլ կազմակերպության համար և վճարվել եք: Պետք է գրել, թե ինչի համար է նրանց պետք SEO-ն, ինչերի կարող են հասնել բոլոր նշված խնդիրները լուծելով, պետք է գրել թե ինչքան կարևոր է բոլոր նշված քայլերի կատարումը: Պետք է նրանց տրամադրել կյանքի կոչելու ձեր ռազմավարությունը, հասկացնել, որ դա պետք է և դա շատ հեշտությամբ հնարավոր է անել:

 

One comment on “8 քայլ, թե ինչպես ճիշտ մշակել SEO ռազմավարություն

  1. […] ինչին է պետք ուշադրություն դարձնել SEO պլանն իրականացնելուց […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s